Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Փաստեր, որոնք չեն վերանում վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ

Փաստեր, որոնք չեն վերանում վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ
10.08.2025 | 13:54

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները «տրիումֆ» հռչակողները, ինչպես նաև սրան ընդդիմախոսողներին հակադարձող՝ աղմկոտ ու բովանդակազուրկ քննադատողները, նախևառաջ պարտավոր են իրենց գիտակցության մեջ հստակ արձանագրել հետևյալ փաստերը.

1. Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառել է միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբեր։

2. Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ներգրավել է վարձկան ահաբեկիչների, համալրելով նրանցով իր առաջնագիծը։

3. Իլհամ Ալիևը հանդիսանում է մարդկության դեմ հանցագործություն կատարած դիկտատոր, որն իրագործել է ցեղասպանական գործողություններ Արցախի բնիկ ժողովրդի հանդեպ՝ 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանելով նրանց իրենց պատմական հայրենիքից։

4. Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ մի դեպքում՝ ուղիղ ռազմական ներխուժմամբ, մյուս դեպքում՝ շինծու «դեմարկացիայի» և «դելիմիտացիայի» անվան տակ։

5. Ադրբեջանը պահում է անազատության մեջ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը, ենթարկելով նրանց կեղծ և կանխորոշված դատավարությունների։

6. Ադրբեջանին հաջողվել է թաղել արցախահայության՝ բնօրրան վերադառնալու իրավունքը, ինչպես նաև դրա շուրջ բանակցելու հնարավորությունը՝ չեղարկելով անգամ միջազգային երաշխիքների ենթադրյալ մեխանիզմները։

7. Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ հայտարարում են, որ Սյունիքը իրենց է պատկանում, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և իբր պետք է շուրջ 300 հազար ադրբեջանցի «վերադառնա» Հայաստան, իսկ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ այս հովանավորած ծրագրերի հիման վրա։

Այս ամենը փաստեր են, որոնք որևէ կերպ չեն վերանում վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ։ Հետևաբար, պետք է հստակ հարց ուղղել էյֆորիայի մեջ գտնվողներին ու «տրիումֆի» մունետիկներին՝ այդ փաստաթղթերով մենք վերոհիշյալ հիմնախնդիրներից որո՞նք ենք համարում լուծված։

Չէ՞ որ, իրողության մեջ, ակնհայտ է վտանգը, որ այս ստորագրություններով մենք ոչ միայն չենք լուծում այդ խնդիրները, այլև մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները, կորցնելով դրանց շուրջ միջազգային հայցեր ներկայացնելու իրավական և քաղաքական հնարավորությունը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ

Իրավիճակ
Դիրքորոշում
Հետահայաց
Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 08.11.2025